211652_close_icon
views-count2018 դիտում article-date 17:46 16-06-2014

Արարատում ամուսինը կնոջը հրել-գցել է մահճակալի վրա և ծեծել նրան

Արարատի մարզի բնակիչ Էրիկ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տանը վիճաբանել է կնոջ` Մարիամ Կարապետյանի հետ,որի ընթացքում ծեծել և բռնի գործողություններ է կատարել կնոջ նկատմամբ, ձեռքերով հարվածել է Մ. Կարապետյանի դեմքին, մարմնի տարբեր հատվածներին, որի հետևանքով ֆիզիկական ցավ է պատճառել վերջինիս: Բացի այդ, Է. Առաքելյանը մի անգամ էլ վիճաբանության ընթացքում հարձակվել է կնոջ վրա, պայուսակի կանթերը գցել է Մ. Կարապետյանի պարանոցին, ուժեղ սեղմել ու հրել-գցել է մահճակալի վրա, ծունկը դրել է Մ. Կարապետյանի որովայնի հատվածում և ուժեղ սեղմել, որի հետևանքով ֆիզիկական ցավ է պատճառել Մ. Կարապետյանին: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը քննվելու է Մասիսի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր