211652_close_icon
views-count990 դիտում article-date 15:08 27-06-2016

Գողության մեղադրանքով հետախուզվողները հայտնաբերվեցին

Ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հունիսի 25-ին, ժամը 13.30-ին, Երևանի Քրիստաֆորի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկից բերման է ենթարկվել 1959 թ. ծնված Հրաչյա Բ.-ն, որը հունիսի 25-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով: *** Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հունիսի 25-ին, ժամը 9.10-ին, Այնթապ գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1997 թ. ծնված Մխիթար Ա.-ն, որը ս/թ հունիսի 24-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր