211652_close_icon
views-count2429 դիտում article-date 17:14 27-06-2016

Մարտիրոս Սարյանի անվան պուրակում մայրաքաղաքի արվեստի դպրոցների սաներն ու արհեստավարժ նկարիչները ստեղծել են «Երևանյան ամառ» գեղանկարը

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Մարտիրոս Սարյանի անվան պուրակում վաղ առավոտից մինչ երեկո Երևանի բոլոր վարչական շրջանների արվեստի դպրոցների սաներն ու արհեստավարժ նկարիչներն ստեղծել են «Երևանյան ամառ» գեղանկարը: Աշխատանքը վառ գույներով հարստացրել են մայրաքաղաքի բնապատկերներն ու այցեքարտային մի շարք շենքեր: ««Երևանյան ամառ 2016»-ը հագեցած է մշակութային միջոցառումներով: «Երևանյան գեղանկար» ծրագիրը երկու սերունդների աշխատանքն է, կարևոր ու հետաքրքիր նախաձեռնություն, որով 2797-ամյա մայրաքաղաքի ամառը տարիներ անց կհիշվի նաև այս աշխատանքի շնորհիվ»,-նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը: Միջոցառման ավարտին 1մ 60սմ x 2մ չափսի կտավը որպես նվեր հանձնվել է Երևան քաղաքի պատմության թանգարանին: Թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, սիրով ընդունելով նկարը, նշել է, որ այն կհամալրի Երևանին նվիրված գեղանկարների հավաքածուն և տարբեր ցուցադրություններում պարբերաբար կներկայացվի հանրությանը: Միջոցառման ընթացքում պատանիները նաև երևանյան թեմաներով իրենց անհատական նկարներն ու քանդակներն են ներկայացրել:

Նմանատիպ նյութեր