32287 դիտում
10:18 28-06-2016
«Կարմիր կովն իր կաշին չի փոխի». Երևանի «գաի պլաշչադկան» ամեն օր լցվում է օրինախախտ վարորդների մեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 27-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել հերթական մեծ թվով տրանսպորտային միջոցները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «գաի պլաշչադկա» է տեղափոխվել 32 ավտոմեքենա, որոնցից 28-ի վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում: Որոշ ավտոմեքենաների վարորդներ էլ չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական, չարամտորեն խախտել են երթևեկության կանոնները, մի քանի տրանսպորտային միջոցների համար ստեղծել վթարային իրավիճակ:
Բոլոր օրինախախտ վարորդները ենթարկվելու են վարչական պատասխանատվության:
Ճանապարհային ոստիկանությունը՝ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանի և Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ կրկին հորդորում են բոլոր վարորդներին՝ ոչ սթափ վիճակում չվարել ավտոմեքենա, չխախտել երթևեկության կանոնները՝ հանուն իրենց ու մյուսների անվտանգության, հակառակ դեպքում նրանք կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ նրանց վարած «երկաթյա նժույգներն» էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+