211652_close_icon
views-count4438 դիտում article-date 15:59 28-06-2016

Երկրի երեսից Ստամբուլը ջնջելու կոչ արած Ժիրինովսկին այսօր հորդորում է ներել Թուրքիային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ներողությունից հետո Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին բավարարված է և գտնում է, որ Թուրքիային պետք է ներել: Այլ խոսքով՝ վերականգնել ռուս-թուրքական հարաբերությունները: Այս մասին հաղորդում է life.ru-ն: «Պետք է ներել Թուրքիային, որը հարևան է և ատում է Եվրոպան ու ամերիկացիներին: Եթե փորձենք դեպի մեզ ձգել հարավը՝ Թուրքան, Իրանը, Սիրիան, ողջ ՇՀԿ-ն, մարդկությունն, առհասարակ, որևէ խնդիր չի ունենա»,-հավելել է նա: Ռուսաստանցի քաղաքական գործիչը, սակայն, պարտադիր պայման է դիտարկում ռուսական խփված ինքնաթիռի համար փոխհատուցում տալը: Իսկ հետագայում, ըստ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի՝ հնարավոր կլինի վերականագնել երկկողմ համագործակցութունը, մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ժիրինովսկին կոչ էր անում երկրի երեսից ջնջել Ստամբուլը:

Նմանատիպ նյութեր