211652_close_icon
views-count1272 դիտում article-date 20:13 28-06-2016

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին

Հունիսի 28-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին՝ հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորությամբ: Էդվարդ Նալբանդյանը խորհրդարանի պատգամավորներին ներկայացրեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով։

Նմանատիպ նյութեր