211652_close_icon
views-count1940 դիտում article-date 10:03 29-06-2016

Կոռուպցիան ազգային անվտանգության խնդիր է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսից փորձել է պարզել, թե կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ իշխանությունների քայլերն արդյո՞ք արդյունավետ են: Ի պատասխան դեսպանն ասել է. «Ես հավատաած եմ, որ կոռուպցիան ազգային անվտանգության խնդիր է: Կոռուպցիան նաև խոչընդոտում է տնտեսական աճին, վնասում մարդու իրավունքների կայացմանը և խարխլում ժողովրդավարությունը: Առկա են կոռուպցիայի տարբեր տեսակներ, սկսած պետական գնումների համակարգում առկա կոռուպցիայից մինչև մանրածախ կոռուպցիա, որին առերեսվում են քաղաքացիները առօրյա կյանքում: Կոռուպցիայի դեմ պայքարը, անելիքների ցանկի կետ չի, որի դիմաց կարելի է «կատարված է» նշումը դնել»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր