3370 դիտում
10:40 29-06-2016
Ջնդի Ամարյանը, երկու ամիս կալանքի տակ մնալուց հետո, ազատ է արձակվել. «ժողովուրդ»
«ժողովուրդ» թերթը գրում է. «2016 թվականի ապրիլի 2-ին շորթման կասկածանքով ձերբակալված, իսկ ավելի ուշ կալանավորված «Շամս» մարդասիրական ՀԿ նախագահ, քրեական հեղինակություն Ջնդի Ամարյանը երեկ, շուրջ երկու ամիս կալանքի տակ մնալուց հետո, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվեց:
Մեր տեղեկություններով՝ Ջ. Ամարյանին մեղադրանք առաջադրելու պատճառը եղել է այն, որ Վրաստանի երկու քաղաքացի, որոնք օրենքով գողեր են եղել, նրան պատկանող «Արևելյան խոհանոց» ռեստորանում ինչ-որ անձի հետ են հանդիպել: Նրանց միջև ինչ-որ գումարային խնդիրների հետ կապված վիճաբանություն է ծագել: Ջ. Ամարյանը միջամտել է զրույցին, հայ քաղաքացուն ասել է, որ նա պետք է վերադարձնի պարտքը:
Զրույցն ավարտվել է վեճով, ինչի արդյունքում խնդրին միջամտել են իրավապահները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2477 դիտում
09:27 17-05-2016
Ջնդի Ամարյանը կմնա կալանքի տակ. «Իրավունք»
3856 դիտում
18:30 25-08-2020
Ռոնալդինյոն 171 օր կալանքի տակ մնալուց հետո ազատ արձակվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
688 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
925 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2233 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ