24503 դիտում
20:46 29-06-2016
Երևանում «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ի մերչենդայզերը վրաերթի է ենթարկել 2-րդ դասարանի աշակերտին
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` հունիսի 27-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ժամը 20:50-ի սահմաններում Ռոստովյան փողոցի 1-ին տան դիմաց Երևանի բնակիչ, 24-ամյա Սեյրան Սարգսյանը իր վարած KIA մակնիշի 90 AA 086 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Ռոստոմյան փողոցի բնակիչ, 8-ամյա Էրիկ Ղարիբյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն, որտեղից Է. Ղարիբյանը, ով սովորում է Երևանի թիվ 155 դպրոցի 2-րդ դասարանում` տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդ Ս. Սարգսյանը աշխատում է «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ում` որպես մերչենդայզեր:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
94952 դիտում
19:08 03-10-2017
Արտակարգ դեպք Երևանում. ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտը դանակահարել է 10-րդ դասարանի աշակերտին
27410 դիտում
21:04 11-12-2019
Արմավիրի մարզում Արևիկ գյուղի դպրոցի 10-րդ դասարանի աշակերտը դանակահարել է նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտին