26522 դիտում
15:00 04-06-2023
Աբովյանում «Սլավ Գրուպ» ՍՊԸ-ի առաքիչի կողմից հետիոտնային անցման վրա BMW-ով վրաերթի ենթարկված հետիոտնը «Աբովյան» բժշկական կենտրոնում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 3-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Նարինե Թորոսյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 2-ին Աբովյան քաղաքում Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Հարություն Աղալարյանի կողմից վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում հետիոտնային անցման վրա վրաերթի ենթարկվելուց հետո։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Հ․ Աղալարյանը աշխատում է «Սլավ Գրուպ» ՍՊԸ-ում որպես առաքիչ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 18:50-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետություն և Երևանյան փողոցների խաչմերուկում Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Հարություն Աղալարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 45-50 տարեկան կին հետիոտնի:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Աբովյան» բժշկական կենտրոն և օգնել է օպերատիվորեն ժամանած Աբովյանի շտապօգնության բժիշկներին վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործեր նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Վրաերթի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Պապյանի գլխավորությամբ:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
24500 դիտում
20:46 29-06-2016
Երևանում «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ի մերչենդայզերը վրաերթի է ենթարկել 2-րդ դասարանի աշակերտին