211652_close_icon
views-count1630 դիտում article-date 10:59 30-06-2016

Պետությունը երբեք չի հայտարարի, թե այլընտրանք չունի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադառնալով հայ-ռուսական համատեղ ՀՕՊ համակարգի խնդրին՝ ասել է, որ ավելի վստահելի գործընկեր այդ հարցում, քան Ռուսաստանն է, չենք տեսնում: Իրականում այս հայտարարությունը ընդգրկում է ավելի լայն իրողություն, քան զուտ ՀՕՊ համակարգի խնդիրը: Հայաստանի գործընկերների և դաշնակիցների խնդիրը գերարդիական էր ապրիլյան պատերազմում, որի ընթացքում պարզ դարձավ, որ Հայաստանն ըստ էության չունի դաշնակիցներ և գործընկերներ, որոնք նրա կողքին կլինեն անվտանգության սպառնալիքների իրական և մահաբեր բնույթի դեպքում: Դե յուրե Հայաստանն ունի, իհարկե, դաշնակից ու գործընկեր, սակայն միայն դե յուրե, իսկ դե ֆակտո այդ գործընկերը ավելի շատ ու ավելի պարտաճանաչ զենք է մատակարարում Հայաստանի հակառակորդին, քան Հայաստանին: Հայաստանի իշխանության ներկայացուցիչները թերևս իրենք էլ չեն գիտակցում, որ հայտարարելով այլընտրանքի բացակայության մասին՝ իրենք պարզապես խոստովանում են, որ մսխել են Հայաստանի ինքնիշխանությունը, խոստովանում են ինքնիշխանության բացակայությունը, որովհետև ազատ և ինքնիշխան մարդն ու պետությունը երբեք չի հայտարարի, թե այլընտրանք չունի: Այլընտրանքի բացակայությունը հայտարարություն է կապիտուլյացիայի մասին, առնվազն հոգեբանական կապիտուլյացիայի: Ազգային ժողովում ՀՕՊ համակարգի վավերացման հարցի քննարկմանը այդ մասին հայտարարել են նաև մի շարք քաղաքական ուժեր, այսպես ասած՝ ոչ իշխանական՝ դրանով իսկ ցույց տալով, որ հայկական քաղաքական իրականությունը՝ ըստ էության, առանձին բացառություններով, խոշոր հաշվով կապիտուլացված է երկու ծայրից էլ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]

Նմանատիպ նյութեր