Երևանի արտաքին լուսավորության ցանցում ամենօրյա աշխատանքները շարունակվում են
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հունիսի 20-24-ն ընկած ժամանակահատվածում, նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 590 վնասված լամպ:
Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և արտաքին լուսավորության ցանցին է միացվել 1 փողոց: Ընթացքի մեջ են Նուբարաշենի խճուղու արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:
Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական աշխատանքներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]