1289 դիտում
17:36 30-06-2016
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի և իրավական օգնության հարցերի նախարարին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի և իրավական օգնության հարցերի նախարար Կախա Կախիշվիլիին:
Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը լավ հիմք է երկկողմ փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման ու խորացման համար:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ երկկողմ հարաբերությունների օրակարգը բավականին հագեցած է և տարբեր մակարդակներով պարբերական հանդիպումները նպաստում են հայ-վրացական փոխգործակցության հետագա զարգացմանը: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել երկու երկրների իրավական գերատեսչությունների համագործակցությունից և այդ համատեքստում կարևորել արդարադատության ոլորտում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որը նպաստել է համագործակցության ընդլայնմանը:
Կախա Կախիշվիլին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վարչապետ Աբրահամյանին փոխանցել Վրաստանի կառավարության ղեկավար Գեորգի Կվիրիկաշվիլիի ջերմ ողջույնները: Պարոն Կախիշվիլին նշել է, որ Վրաստանի իշխանությունները մեծապես կարևորում են Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության և արդարադատության: Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի և իրավական օգնության հարցերի նախարարի խոսքով՝ իրենք պատրաստ են խորացնել և ընդլայնել հայ գործընկերների հետ փոխգործակցությունը, իրականացնել փորձի փոխանակում նաև պրոբացիոն ծառայության ոլորտում, որը Վրաստանում հաջողությամբ գործում է:
Նմանատիպ նյութեր
1153 դիտում
14:46 26-06-2015
Նախագահն ընդունել է Վրաստանի արդարադատության ու պատիժների կատարման և պրոբացիայի նախարարներին
953 դիտում
21:56 26-06-2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի Արդարադատության ու Պատիժների կատարման և պրոբացիայի նախարարներին
Այս բաժնից
727 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2080 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
727 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար