211652_close_icon
views-count1829 դիտում article-date 11:03 01-07-2016

Երբ կուսակցությունները հանդես գան ոչ թե «իրար գլուխ ջարդելու», այլ գաղափարական, սկզբունքային դիրքերից. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Հնարավո՞ր է արդյոք, որ ՀՀԿ-ն պարտվի ընտրություններում: Այդ հարցին միանշանակ պատասխան չկա: Նայած՝ ո՞ւմ ենք «ՀՀԿ» անվանում: Եթե նկատի ունենք Աշոտյանին, Շարմազանովին կամ Արտակ Զաքարյանին, ապա, այո, զուտ տեսականորեն բացառված չէ, որ այդ անուն-ազգանուններով մարդիկ այլևս չլինեն խորհրդարանում: Բայց եթե խոսքն այն մասին է՝ արդյոք հնարավո՞ր է, որ փոխվի իշխող նոմենկլատուրան, ապա՝ ոչ, նման բան տեղի չի ունենա: Եթե նույնիսկ մեծամասնություն հավաքի որև այլ կուսակցություն, դա միևնույն է՝ կլինի լայն իմաստով «ՀՀԿ» («ՀՀՇ», «Կոմկուս»): Հայաստանում չկա «վերնախավերի փոփոխելիության» մեխանիզմ: Կան երկրներ, որտեղ դա տեղի է ունենում ոչ ժողովրդավարական ճանապարհով: Օրինակ՝ Չինաստանում այդ ռոտացիան կատարվում է «վերևից» և, որպես կանոն, ուղեկցվում է գնդակահարություններով: Միացյալ Նահանգներում դա իրագործվում է ընտրական մեխանիզմներով՝ ճիշտ է, իմ կարծիքով, չափազանց անկատար, հնացած: Հայաստանում վերնախավը կարող է փոխվել, իհարկե, միայն ընտրական մեխանիզմներով, ինչին առայժմ, իշխանությանը հաջողվում է դիմադրել: Որևէ նախանշան չկա, որ դա կարող է տեղի ունենալ 2017 թվականին: Իշխանափոխությունն, այո, բացառված չէ՝ այնպես, ինչպես 1998 թվականին: Դա, ինչպես այն ժամանակ ոչ մի բան չփոխեց, այդպես էլ հիմա չի փոխելու: Էլիտայի փոփոխություն կկատարվի այն ժամանակ, երբ կուսակցությունները հանդես գան ոչ թե «իրար գլուխ ջարդելու» այլ գաղափարական, սկզբունքային դիրքերից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր