211652_close_icon
views-count3125 դիտում article-date 10:39 02-07-2016

Պենտագոնը հայտնել է ԻՊ-ի 2 հրամանատարների ոչնչացման մասին

Իրաքում միջազգային կոալիցիոն ուժերի ավիահարվածների արդյունքում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 2 հրամանատարներ: Տեղեկությունը տարածել է Պենտագոնը, փոխանցում է BBC-ն: Օպերացիան ընթացել է Մոսուլ քաղաքի մերձակայքում: Սպանվածներից մեկը՝ Բասիմ Մուհամմեդ Ահմադ Սուլթան ալ-Բահարին, ԻՊ-ի ռազմական նախարարի տեղակալն էր համարվում և 2014 թ-ին անձամբ էր ղեկավարել Մոսուլի զավթումը: Երկրորդ սպանվածը՝ Խաթիմ Թալիբ ալ-Համդունին, ղեկավարում էր ԻՊ ստորաբաժանումներից մեկը: Նշվում է, որ ավիահարվածները հասցվել են հունիսի 25-ին:

Նմանատիպ նյութեր