211652_close_icon
views-count8565 դիտում article-date 23:40 02-07-2016

«Շնորհակալություն սեփական դարպասին ինքնագոլի համար»․ Ո՞վ էր Անդրես Էսկոբարը, և ինչո՞ւ սպանեցին նրան

1994 ֆուտբոլի աշխարհի գավաթի խմբային փուլում դաշտի տերերի՝ ամերիկացիների հետ խաղում, Էսկոբարը ամերիկացի կիսապաշտպանի հարվածից հետո՝ փորձելով հեռացնել գնդակը, այն ուղղարկեց սեփական դարպասը։ Կոլումբիան այդ խաղը պարտվեց և գործնականում դուրս մնաց հետագա պայքարից։ Էսկոբարը թիմի հետ վերադարձավ հայրենիք և ինքնագոլից 10 օր անց սպանվեց Ումբերտո Մունյոսի կողմից։ Մունյոսը 12 փամփուշտ արձակեց Էսկոբարի վրա, երբ նա գտնվում էր մեքենայում։ Ամեն մի կրակոցից հետո Մունյոսը բղավում էր ¡Gracias por el auto gol en la propia puerta! (Շնորհակալություն սեփական դարպասին ինքնագոլի համար)։ Էսկոբարը մահացավ հիվանդանոցի ճանապարհին։ Էսկոբարին մինչև հիմա մեծ պատվով են հիշում Կոլումբիայում, հատկապես իր ակումբի երկրպագուները։ Ումբերտո Մունյոսը դատապարտվեց 43 տարվա ազատազրկման, սակայն դուրս եկավ բանտից 11 տարի անց լավ պահվածքի համար։

Նմանատիպ նյութեր