46388 դիտում
13:28 04-07-2016
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Opel-ը, Mercedes-ը և Ford-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հոհվաննես Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 3-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
Ժամը 16:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Գավառ քաղաքի բնակիչ, 43-ամյա Արթուր Զախարյանի վարած Ford Focus Ф 307 մակնիշի 17 ՍՍ 031 համարանիշի, Սևան քաղաքի բնակիչ, 26-ամյա Մուշեղ Գալստյանի վարած Mercedes մակնիշի 01 MG 022 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ, 42-ամյա Գևորգ Գևորգյանի վարած Opel Zafira մակնիշի 34 QR 200 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Գ. Գևորգյանը տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն, իսկ Ford-ի վարորդ Ա. Զախարյանն ու Mercedes-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 24-ամյա Վահե Ոսկանյանը տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերառիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Սևանի հրշեջ- փրկարարական ջոկատը՝ մարզային փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի և դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: ՃՈ աշխատակիցների օպերատիվ գործողությունների արդյունքում նշված հատվախում խցումներ տեղի չունեցան:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+