5738 դիտում
12:49 04-07-2016
Հենրիխ Մխիթարյան. Հպարտ եմ, որ օգնում եմ Արցախին և դեմ չեմ Զիդանի հետ համատեղ աշխատել
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իսպանական հեղինակավոր Marca պարբերականի հետ զրույցում անդրադարձել է իր ծրագրերին, Իսպանիայում երբևիցե հանդես գալու հնարավորությանը:
«Իսպանիայի առաջնությունը ամենաուժեղ լիգաներից է, որտեղ տեխնիկապես ամենաբարձր կարգի ֆուտբոլ են ցուցադրում:
Երբեք չգիտեք, թե որտեղ կշարունակեք կարիերան: Հնարավոր է, որ մի գեղեցիկ օր ես խաղամ Իսպանիայում կամ այլ տեղերում:
Ինչ վերաբերում է Զինեդին Զիդանի գլխավորությամբ խաղալու ցանկությանը, ապա մանկուց հիացել եմ նրա խաղաոճով և հաղթանակի հասնելու նրա կամային հատկանիշներով: Իհարկե, չէի հրաժարվի նրա հետ աշխատել, եթե երբևիցե նման հնարավորություն ընձեռվի:
Հպարտ եմ, որ ֆուտբոլիստների վարկածով ես ճանաչվեցի անցած մրցաշրջանի Բունդեսլիգայի լավագույն խաղացող: Իմ համար դա շատ մեծ նշանակոթյուն ուներ և կցանկանայի երախտագիտությունս հայտնել ֆուտբոլիստներին` այդ ընտրության համար:
Ինչ վերաբերում է նրան, որ ես բարեգործական միջոցառումների միջոցով օգնում եմ Արցախին, ապա շատ հպարտ եմ, որ կարող եմ օգնել մարդկանց, ովքեր պատերազմի ժամանակ զրկվել են հարազատներից: Տասնամյակներ շարունակ Արցախը շատ է տուժել, նրանց դեմքին ժպիտ տեսնելը շատ բան է նշանակում», ասել է Մխիթարյանը:
Նմանատիպ նյութեր
4928 դիտում
20:08 09-11-2016
Հենրիխ Մխիթարյան. Ես չեմ նահանջելու և մտադիր չեմ հանձնվել
1923 դիտում
12:27 12-10-2014
Հպարտ եմ մեր ազգային հավաքականի խաղով. Հենրիխ Մխիթարյան
Այս բաժնից
3100 դիտում
23:38 18-10-2024
Վիրավորելու միտում չենք ունեցել․ «Փյունիկ»-ը ներողություն է խնդրում
1996 դիտում
20:32 18-10-2024
Գագիկ Ծառուկյանը Մոսկվայում հանդիպել է քաղաքական, հասարակական շրջանակների հետ
1111 դիտում
13:22 18-10-2024
ՀՖՖ-ն վարույթ է ընդունել «Նոայի» դիմումը՝ «Փյունիկի» վերաբերյալ