211652_close_icon
views-count2066 դիտում article-date 09:01 06-07-2016

Վիկտոր Դալլաքյանը կուսակցություն է հիմնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում շարունակում են նոր կուսակցություններ ձևավորվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հերթական նոր կուսակցությունը պատրաստվում է հիմնել ՀՀ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը: Վերջինս, ինչպես հայտնի է, 17 տարի շարունակ` 1995-ից 2012 թվականը, եղել է ԱԺ պատգամավոր: Դալլաքյանն այս ընթացքում մեկ անգամ է կուսակցական եղել` 1999-ի մայիսի 30-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա ընդգրկված էր Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի գլխավորած «Միասնություն» դաշինքում, եղել է ՀՀԿ անդամ: Սակայն հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից և «Միասնություն» դաշինքի փլուզվելուց հետո դուրս է եկել ՀՀԿ-ից և գործել է որպես ընդդիմադիր գործիչ: Խորհրդարանական երկու` 2003-ի և 2007-ի ընտրություներում նա կարողացել է որպես ընդդիմադիր թեկնածու մեծամասնական ընտրակարգով Վանաձորն ընդգրկող ընտրատարածքից ընտրվել պատգամավոր: Վիկտոր Դալլաքյանը մշտապես եղել է խորհրդարանի ամենաակտիվ և ամենաշատ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկող պատգամավորներից մեկը: Ինքը՝ Դալլաքյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է նոր կուսակցություն ստեղծելու մասին լուրերը: Սակայն փաստն այն է, որ ներկայումս ընթանում են ստեղծվելիք կուսակցության գրասենյակի վերանորոգման աշխատանքները, և աշնանն այդ մասին արդեն պաշտոնապես կհայտարարվի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր