5317 դիտում
09:54 01-10-2016
Վիկտոր Դալլաքյանը դուրս կգա ՀՀԿ-ից և կպայքարի Ռուսաստանի ֆինանսավորմամբ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության և կուսակցության վարչության ղեկավար էդմոն Մարուքյանի դեմ սկսված արշավը, որին մասնակից են դարձել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև ՀԱԿ-ը, կազմակերպվում է ԱԺ նախկին պատգամավոր, 2012 թվականից ՀՀԿ խորհրդի անդամ Վիկտոր Դալլաքյանի կողմից։ Անցած խորհրդարանական ընտրություններին խայտառակ պարտություն կրելով Մարուքյանից՝ Դալլաքյանը մինչ օրս չի ներում նրան։
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Դալլաքյանը առաջիկայում դուրս կգա ՀՀԿ-ից և կսկսի անխոնջ պայքարը ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի դեմ։ Դրա համար Դալլաքյանը երկար պատրաստվել է։
Նորաստեղծ «Շրջադարձ հանուն զարգացման» ՀԿ-ն, որը ներկայումս ղեկավարում է ՌԱԿ նախկին ատենապետ էդուարդ Անտինյանը, առաջիկայում կդառնա կուսակցություն՝ Վիկտոր Դալլաքյանի առաջնորդությամբ։ Բացի այդ, Դալլաքյանը թանկարժեք գրասենյակ է հիմնել Հանրապետություն փողոցում, ինչպես բոլոր մարզերում, լրատվական կայք է հիմնել, հագեցած տեխնիկայով լրատվական կենտրոն՝ Ամիրյան փողոցում։ Մեր տեղեկություններով՝ այս ամենի համար ֆինանսավորումը գալիս է Ռուսաստանից»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3152 դիտում
10:21 03-09-2016
Վիկտոր Դալլաքյանը կուսակցություն է բացելու. «Հայկական ժամանակ»
3108 դիտում
10:51 01-11-2016
Վիկտոր Դալլաքյանը սպասում է Սեյրան Օհանյանի որոշմանը. «Ժամանակ»
11570 դիտում
10:21 06-12-2016
Վիկտոր Դալլաքյանը հավաստիացնում է, որ Սեյրան Օհանյանն է դառնալու «Երրորդ հանրապետության» նախագահը. «Ժամանակ»
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»