Կիևում բազմահազարանոց ցույց է՝ ընդդեմ կոմունալ վճարների սակագների բարձրացման
Կիևի կենտրոնում մի քանի հազար մարդ է հավաքվել, ովքեր իրենց դժգոհությունն են հայտնում կոմունալ ծառայությունների դիմաց վարձավճարների բարձրացման դեմ, հաղորդում է 112Украина-ն:
Համաուկրաինական երթի մասնակիցները նաև պահանջում են աշխատավարձերի բարձրացում, որպեսզի այն առնվազն կազմի 3067 գրիվեն:
Ցուցարարների խոսքով՝ իրենց աշխատավարձերի 30-40%-ը ծախսվում է կոմունալ վճարների վրա: Այս պահին նրանք ուղևորվում են դեպի նախարարների կաբինետ: