211652_close_icon
views-count1805 դիտում article-date 15:59 06-07-2016

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունքում արևմտյան երկրները շուրջ 60 մլրդ դոլար են կորցրել

Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին աջակցող արևմտյան երկրների կրած կորուստը կազմել է 60.2 մլրդ դոլար, հաղորդում է RNS-ը՝ հղում անելով Միջազգային տնտեսության հարցերի հետազոտությամբ զբաղվող ֆրանսիական կենտրոնի (CEPII) հրապարակած զեկույցին: Զեկույցում նշված է, որ կորուստների մեծ մասը կապված չէ ռուսական էմբարգոյի հետ, այլ անմիջական կապ ունի Արևմուտքի սահմանափակումների հետ: Միայն վերջին 2 տարվա ընթացքում Ռուսաստանի պատասխան պատժամիջոցներից Եվրամիությունը ներմուծումների կրճատման հետևանքով ունեցել է 64 մլրդ դոլարի կորուստ: Ընդհանուր հաշվով՝ պատժամիջոցների ողջ ժամանակահատվածում Ռուսաստան եվրոպական ապրանքների մատակարարումները կրճատվել են 12.9%-ով, Ռուսաստան եվրոպական ապրանքներինը՝ 24,9%-ով:

Նմանատիպ նյութեր