211652_close_icon
views-count50037 դիտում article-date 15:45 06-07-2016

Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Hyundai-ն. Hyundai-ն պատկանում է Երևանի քննչական վարչության պետի տեղակալին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Mercedes մակնիշի 99 RD 969 համարանիշի և Hyundai մակնիշի 011 QC 01 հանարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանը: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Hyundai-ն հաշվառված է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հաշվեկշռում և սպասարկում է Երևանի քննչական վարչության պետի տեղակալ Ահարոն Ներսիսյանին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Երևանի քննչական վարչության պետի տեղակալն այդ պահին ավտոմեքենայում չի էղել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր