«Ճանապարհ դեպի Ռիո».Աթլետ Դիանա Խուբեսերյան
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:
Նախագծի հաջորդ հերոսը աթլետ Դիանա Խուբեսերյանն է (200 մետր վազք): Նա ծնվել է Երևանում 1994 թվականին: Աթլետիկայով սկսել է զբաղվել 12 տարեկանից: Դիանան Հայաստանի առաջնության ռեկորդակիր է և մասնակցել է Սինգապուրի պատանեկան Օլիմպիական խաղերին:
Խուբեսերյանը երկրորդ մասնագիտություն ունի՝ մարզական լրագրող է: Սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Դիանան Օլիմպիական խաղերին մասնակցելը նախ և առաջ մեծ պատիվ է համարում: