2380 դիտում
20:23 08-07-2016
Հիմնանորոգվում է Յոհաննես Լեփսիուսի անվան թիվ 88 դպրոցը
Երևանի զարգացման 2016 թվականի ծրագրի շրջանակում Նոր Նորքում իրականացվող աշխատանքներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է վարչական շրջան կատարած աշխատանքային այցի ընթացքում: Քաղաքապետը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ նախ այցելել է Յոհաննես Լեփսիուսի անվան թիվ 88 դպրոց, որտեղ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ:
Տարոն Մարգարյանը շրջել է հարկաբաժիններով, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Քաղաքապետը հանձնարարել է աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում, որպեսզի արդեն նոր ուսումնական տարում կրթօջախն իր դռները բացի նորոգված ու հարմարավետ պայմաններով:
«Կրթամշակութային օջախներում հարմարավետ պայմանների ապահովումը մեզ համար առաջնային խնդիր է, և այս տարի առաջին անգամ համայնքային բյուջեից միջոցներ հատկացվեց նաև հանրակրթական դպրոցի հիմնանորոգման համար: Սա փորձնական ծրագիր է, և Հանրապետության Նախագահի առաջարկով ընտրեցինք թիվ 88 դպրոցը, որը միակն է ամբողջ Նոր Նորքի 7-րդ զանգվածում: Աշխատանքների մեկնարկն արդեն տրված է և ինչպես վստահեցնում են պատասխանատուները, մինչև սեպտեմբերի 1-ն այն ամբողջությամբ կավարտեն: Փորձելու ենք հաջորդ տարիներին շարունակել այս մոտեցումն ու մասնակից դառնալ հանրակրթական դպրոցների վերանորոգման ծրագրերին ևս», - ընդգծել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ծրագիրը կյանքի կոչելու համար՝ դպրոցի տնօրենը նշել է, որ տասնամյակների կուտակված խնդիրներն անմխիթար վիճակ էին ստեղծել դպրոցում: Քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ պատասխանատուները նշել են, որ հիմնանորոգման արդյունքում հարմարավետ պայմաններ կապահովվի կրթօջախ հաճախող շուրջ 900 աշակերտների համար:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
2091 դիտում
15:31 14-12-2016
Տարոն Մարգարյանն այցելել է Յ. Լեփսիուսի անվան թիվ 88 դպրոց, զրուցել ուսուցիչների ու աշակերտների հետ
Այս բաժնից
1336 դիտում
22:46 21-10-2024
Սա նույն Դիանա Մարտիրոսյանն է, ով ասել էր՝ «Բաքվի բանտերում մեր զինվորներին ավելի լավ են նայում». 168.am
3766 դիտում
22:12 21-10-2024
Քոչարյա՛ն, Շագուրիկիդ՝ քավորիդ, ասա ադրբեջանցիների հետ քի՛չ շփվի, տրորելու ենք. Արամ Ավետիսյան. hayqnews.am
580 դիտում
22:04 21-10-2024
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը