211652_close_icon
views-count4886 դիտում article-date 10:50 09-07-2016

Հյուսիսային Կորեան սուզանավից բալիստիկ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան հերթական բալիստիկ հրթիռն է արձակել: Ինչպես հաղորդել է Հարավային Կորեայի շտաբների ղեկավարների միացյալ հանձնաժողովը, հրթիռն այս անգամ արձակվել է արևելյան Համգյոն-Նամդո նահանգում, սուզանավից, տեղի ժամանակով ժամը 11:00-ին: Նախրդ հրթիռի արձակումն իրականացվել էր այս տարվա ապրիլին: Հաջորդ օրն իսկ Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել էր հրթիռի հաջող փորձարկման մասին: Միևնույն ժամանակ հարավկորեական, ճապոնական և ամերիկյան զինվորականները հայտարարել էին, որ հրթիռի փորձարկումն անհաջող է ավարտվել, քանի որ այն անցել էր ընդամենը 30 կմ:

Նմանատիպ նյութեր