ԱՄՆ-ում բազմահազարանոց ցույցեր են ընթանում
ԱՄՆ-ում հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոցներ՝ ի նշան բողոքի ոստիկանների կողմից 2 աֆրոամերիկացիների սպանության, հաղորդում է Reuters-ը:
Նյու Յորքում, Ատլանտայում և Ֆիլադելֆիայում ցուցարարները փակել են փողոցներ: Բողոքի ակիցաներ են նախատեսված նաև Սան Ֆրանցիսկոյում և Ֆենիքսում:
Ամենամեծ ցույցը տեղի է ունեցել Ատլանտայում, որտեղ մարդիկ արդարության կարգախոսներով պաստառներ են բարձրացրել: Երթը կանգնեցվել է տասնյակ ոստիկանների կողմից, քանի որ ցուցարարները փակել էին ռազմավարական գլխավոր ավտոմայրուղին:
Ատլանտայի քաղաքապետի խոսքով՝ երթը կրել է խաղաղ բնույթ, չնայած մի քանի տասնյակ մարդ է ձերբակալվել: