6065 դիտում
18:03 09-07-2016
Ուղիղ 10 տարի առաջ տեղի ունեցավ ֆուտբոլի պատմության ամենասկանդալային միջադեպերից մեկը. տեսանյութ
Այսօր լրացավ ֆուտբոլի պատմության հիշարժան և աղմկալից միջադեպերից մեկը:
2006թ. հուլիսի 9-ին Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում աշխարհի առաջնության Ֆրանսիա-Իտալիա եզրափակիչ խաղի լրացուցիչ ժամանակում, 1:1 հաշվի ժամանակ, 110-րդ րոպեին ֆրանսիացիների լեգենդար կիսապաշտպան Զինեդին Զիդանը կատարեց իր հանրահայտ գլխով հարվածը մրցակցի պաշտպան Մարկո Մատերացիի կրծքավանդակին:
Այդ արարքի համար արգենտինացի մրցավար Օրասիո Էլիսոնդոն կարմիր քարտ ցույց տվեց Զիդանին և խաղադաշտից հեռացրեց: Դա ֆրանսիացու փառահեղ ֆուտբոլային կարիերայի վերջին հանդիպումը դարձավ:
Զիդանը հարվածել էր Մատերացիին, քանի որ վերջինս անպարկեշտ խոսքեր էր ասել ֆրանսիացու ընտանիքի անդամների հասցեին: Այդ միջադեպից հետո Մատերացին դարձավ ֆուտբոլի ամենաբացասական կերպարներից մեկը:
Իսկ խաղն ավարտվեց 11 մետրանոց հարվածաշարով, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին իտալացիները և 4-րդ անգամ հռչակվեցին աշխարհի չեմպիոն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5007 դիտում
18:08 16-12-2015
15 տարի առաջ տեղի ունեցավ ֆուտբոլի պատմության ամենահուզիչ դրվագներից մեկը. տեսանյութ
13440 դիտում
19:03 20-10-2017
35 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ ֆուտբոլի պատմության ամենախոշոր ողբերգություններից մեկը. ՏԵԱՆՅՈՒԹ
11923 դիտում
22:18 13-04-2017
14 տարի առաջ գրանցվեց ֆուտբոլի պատմության լավագույն սեյվերից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2194 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2848 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2374 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում