22514 դիտում
20:48 09-07-2016
Վարդաշեն-Մուշավան ճանապարհին բախվել են Nissan Pathfinder-ը ու Toyota Altezza-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 19։30-ի սահմաններում Վարդաշենից դեպի Մուշավան (Շորբուլախ) ճանապարհահատվածում, «Քառ դոկտըր» ընկերության դիմաց բախվել են՝ Էջմիածին քաղաքի բնակիչ, 52-ամյա Մհեր Մելքոնյանի վարած Nissan Pathfinder մակնիշի 19 OL 841 համարանիշի և Երևան քաղաքի Էրեբունի փողոցի բնակիչ, 23-ամյա Ժիրայր Առաքելայնի Toyota Altezza մակնիշի 05 QQ 066 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի, 8-րդ դասակի աշխատակիցները և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։
Բախման հետևանքով Toyota Altezza-ն գլխիվայր շրջվել է։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՃՈ հետաքննության բաժին, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Դավիթ Ավագյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+