17624 դիտում
17:43 10-07-2016
Երևանում Opel-ի 24–ամյա վարորդը սկզբից մեղադրում էր, որ ГАЗель-ն է բախվել իրեն, սակայն տեսնելով, որ իր ասածները հեքիաթ է` խոսքը փոխեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակ կամուրջ տանող թունելի սկզբնամասում Ստեփանավան քաղաքի Տերյան փողոցի 29 շենքի 40 բնակարանի բնակիչ, 24-ամյա Հմայակ Չատինյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 CM055 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե հատվածին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ճանապահրային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները` ՃՈ հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Գրիգոր Խանաղյանի գլխավորությամբ:
Վթարի վայրում Opel-ի վարորդը հայտարարում էր, որ վթարի պատճառը եղել է ГАЗель-ի վարորդ, 29-ամյա Արթուր Ավագյանը, ով իր վարած մարդատար ГАЗель-ով վթարային իրավիճակ է ստեղծել իր համար, ինչից հետո տեղի է ունեցել բախումը:
Մինչ այդ, սակայն, Opel-ի միամիտ վարորդը հայտարարում էր, թե ГАЗель-ն է հարվածել իրեն, ինչից հետո ինքը վթարի է ենթարկվել. սակայն, երբ տեսավ, որ ГАЗель-ի վրա ոչ մի հետք չկա, խոսքը փոխեց և սկսեց հեքիաթներ կյարդալ, թե ГАЗель-ի վարորդը վթարային իրավիճակ է ստեղծել:
Ավտոմեքենաները հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով` 14 68 Տ համարանիշի ГАЗель-ը սպասարկում է թիվ 13 երթուղին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1843 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)