211652_close_icon
views-count2406 դիտում article-date 10:35 11-07-2016

Հյուսիսային Կորեան սպառնում է ուղղակիորեն պատասխանել Հարավային Կորեայում հակահրթիռային համակարգերի տեղակայմանը

Հյուսիսային Կորեան այսօր հայտարարել է, որ պատրաստ է ֆիզիկական ազդեցություն ունենալ Հարավային Կորեայում ԱՄՆ-ի կողմից հակահրթիռային համակարգերի տեղակայման վրա, տեղեկացնում է BBC_ն: Հյուսիսկորեական իշխանությունները խոստացել են անցնել գործողությունների, հենց որ հայտնի դառնա այդ համակարգերի տեղակայման օրն ու վայրը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր, որ վտանգ է տեսնում Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումներում և մտադիր է THAAD հակահրթիռային համակարգեր տեղակայել Հարավային Կորեայում, որոնք չեն սպառնա այլ երկրներին, չնայած Ռուսաստանն արդեն իսկ մտահոգություն է հայտնել այդ կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր