Պայթյուններ՝ Թուրքիայի Հաքքարի նահանգում. փողոցներում մարտեր են ընթանում
Թուրքիայի հարավային Հաքքարի նահանգում 2 հզոր պայթյուն է որոտացել:
Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, պայթյունները տեղի են ունեցել նահանգի վարչական մայրաքաղաքի կենտրոնում:
Պայթյուններից հետո քաղաքում լսվել են կրակոցներ, իշխանությւնները տեղակայել են զրահամեքենաներ, իսկ զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:
Ենթադրվում է, որ պայթյունների հեղինակները Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներն են: