211652_close_icon
views-count8176 դիտում article-date 14:24 11-07-2016

Երևանում բախվել են Opel Astra-ները, որից հետո հայտնվել են մայթին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոցի խաչմերուկում բախվել են 59-ամյա Մանվել Ռուստամյանի վարած Opel Astra մակնիշի 34 MQ 007 համարանիշի և 44-ամյա Վահագն Մուրադյանի վարած Opel Astra մակնիշի 34 ND 692 համարանիշի ավտոմեքենաները: Բախումից հետո 2 ավտոմեքենաները հայտնվել են մայթին, որոնցից մեկն էլ պոկել է երթևեկությունը կարգավորող ցուցանակը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու 1-03 շտապօգնության բրիգադը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ պատճառաբանելով, որ վթարի հետևանքով վնասվածքներ չեն ստացել: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր