211652_close_icon
views-count44197 դիտում article-date 11:58 04-11-2019

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, Nissan-ն ու 2 Opel-ները. Nissan-ն էլ հայտնվել է մայթին, բախվելով այնտեղ տեղադրված սառնարաններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ, ժողովրդին հայտնի՝ Աբովյանի «գաի պոստ» չհասած ճանապարհին բախվել են Nissan մակնիշի 36 AL 166 համարանիշի, Mercedes մակնիշի 34 LM 965 համարանիշի, Opel- մակնիշի 36 GT 679 համարանիշի և մեկ այլ Opel մակնիշի 35 ML 108 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան, սակայն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկները մեկ հոգու տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջինս հրաժարվել է բժշկական օգնությունից, հայտնելով, որ իրեն լավ է զգում: Օպերատիվորեն ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել աջակողմյան հատվածում գտնվող ավտոմեքենաների նորոգման կետի տարածքում, հարվածելով դրսում դրված սառնարաններին: Բոլոր վարորդներին առաջինը օգնության են հասել նշված կետի աշխատակիցները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր