2242 դիտում
17:14 11-07-2016
Իրականացվել են անհրաժեշտ աշխատանքներ` նախօրեի ուժեղ քամու և կարկուտի հետևանքների վերացման ուղղությամբ
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ երեկ մայրաքաղաքում գրանցված ուժգին քամու և կարկուտի` քաղաքային տնտեսության ենթակառուցվածքներին պատճառած վնասների ծավալները համեմատաբար փոքր են եղել:
Հիմնական խնդիրները գրանցվել են էներգամատակարարման համակարգում. հոսանքազրկվել են մի շարք փողոցներ և շինություններ:
Զեկուցվել է, որ մինչև կեսգիշեր նշված հատվածներում էներգամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է: Նաև զեկուցվել է, որ այս պահին էլ ընթացքում են Խարբերդ թաղամասի էներգամատակարարման վերականգնման աշխատանքները, որոնք այսօր ամբողջությամբ կավարտվեն: Բնապահպանության վարչության պետն էլ զեկուցել է, որ տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են որոշ վարչական շրջանների ծաղկային տարածքները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գույքագրել քամու և կարկուտի պատճառած վնասները և երկօրյա ժամկետում համապատասխան քայլեր ձեռնարկել՝ դրանց վերացման ուղղությամբ: Վնասված ծաղկատարածքների հետ կապված էլ հանձնարարվել է վերականգնել դրանք և ապահովել համապատասխան մասնագիտական խնամք:
Նմանատիպ նյութեր
1214 դիտում
10:16 25-08-2015
Խորհուրդներ՝ կարկուտի և ուժեղ քամու հետևանքով վնասված այգիներում անհրաժեշտ միջոցառումների իրականացման վերաբերյալ
3427 դիտում
21:40 26-06-2018
Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել քամու եւ կարկուտի հետեւանքների վերացման հարցով
Այս բաժնից
643 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
694 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
856 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան