211652_close_icon
views-count1217 դիտում article-date 10:16 25-08-2015

Խորհուրդներ՝ կարկուտի և ուժեղ քամու հետևանքով վնասված այգիներում անհրաժեշտ միջոցառումների իրականացման վերաբերյալ

Կարկուտից և ուժեղ քամուց վնասված այգիներում անհրաժեշտ է` - Անհապաղ բարձրացնել վազի հողի վրա ընկած հատվածները, տեղադրել հենակներ, ստեղծել պայմաններ բնական օդափոխության ապահովման համար - Կտրել ու հեռացնել վազի ուժեղ վնասված մատերը, վերականգնման ոչ ենթակա շվերը և խիստ վնասված ողկույզները - Ողկույզների փտումը կանխելու համար (որը շատ հավանական է) խորհուրդ է տրվում այգիները սրսկել Բոտրանի 1,0 - 1,5 կգ/հա նորմայով կամ Տելդորի 1,0 կգ/հա նորմայով: Արարատի և Արմավիրի մարզերում խաղողի այգիներում նկատվում է մոխրագույն փտում հիվանդության առանձին օջախներ, իսկ որոշ տեղերում` ողկույզների փտման ավելի հաճախակի հանդիպող դեպքեր: Օջախային վարակի դեպքում բուժումները կարելի է կատարել ձեռքի սրսկիչներով` սրսկելով միայն վարակված վազերը, իսկ մասսայական վարակի դեպքում կատարել համատարած սրսկումներ` օգտագործելով Բոտրան 1,0 - 1,5 կգ/հա կամ` Տելդոր 1,0 կգ/հա: Իսկ եթե նկատվում են նաև խաղողի ալրացողի հետքեր, ապա ցանկալի է սրսկումը կատարել Զատո կամ Զատո սթար թունաքիմիկատներից որևէ մեկի 0,4 – 0,6 կգ/հա նորմայով: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր