Պորտուգալիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կա 3 զոհ
Պորտուգալիայում Hercules C-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մոնտիժու ռազմաբազայի թռիչքուղուց օդ բարձրանալու պահին: Այս մասին հայտնում է պորտուգալական Lusa գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` 3 հոգի զոհվել են, ևս 1-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Անձնակազմի մյուս 3 հոգու մասին տեղեկություններ դեռևս չկան: