33175 դիտում
10:45 12-07-2016
Ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Վազ 2108-ն ու Opel-ը. 7 վիրավորներից 6-ը մեկ ընտանիքից են
Այսօր՝ հուլիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Կամո գյուղի բնակիչ, 28-ամյա Արթուր Մովսեսյանի վարած Վազ 2108 մակնիշի առանց համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ, 37-ամյա Հովհաննես Ստեփանյանի վարած Opel Vectra մակնիշի 34 MA 816 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաների վարորդներն ու Ստեփանյանի ուղևորներ, 64-ամյա Աստղիկ Ստեփանյանը, 13-ամյա Աստղիկ Ստեփանյանը, 9-ամյա Շուշանիկ Ստեփանյանը, 9-ամյա Շուշիկ Ստեփանյանը, 33-ամյա Գայանե Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ Գյումրիի բժշկական կենտրոն, մի մասը՝ Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից մի քանիսը սովորում են Գյումրի քաղաքի թիվ 7-րդ դպրոցում և ընտանիքի անդամներ են:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Միքայելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Ա. Մովսեսյանը, ով բախվել է Opel-ին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի