211652_close_icon
views-count2530 դիտում article-date 20:29 12-07-2016

Ռոյ Քին. Լավ է, որ Ռոնալդուն հաղթեց, թե չէ այլևս չէինք դիմանալու նրա արցունքներին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վնասվածքը` Ֆրանսիայի հետ Եվրո-2016-ի եզրափակիչ խաղում (1:0)` Դիմիտրի Պայեյի հետ բախվելուց հետո: «Դա պարզապես դժբախտ դեպք էր, բայց կանոնների խախտում չէր: Ռոնալդուի բախտը չբերեց, որ նա բախման պահին ոտքը չհեռացրեց: Ֆուտբոլը կոնտակտային խաղ է: Մենք շատ ուրախ ենք, որ Ռոնալդուն հաղթեց, թե չէ այլևս նրա արցունքներին դիմացողը չէինք», ասել է Քինը:

Նմանատիպ նյութեր