5614 դիտում
20:58 12-07-2016
Երևանում 41-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 63-ամյա հետիոտնին
Այսօր` հուլիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 41-ամյա Վահե Թառոյանը Արշակունյաց պողոտայի 2/10 հասցեի դիմաց իր վարած Opel Zafira մակնիշի 01 ՏԼ 900 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 63-ամյա Ռոբերտ Սաֆարյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևաի քննչական վարչության անագ քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+