21235 դիտում
23:41 12-07-2016
Կայացավ «Տարվա բժիշկ և տարվա բուժհիմնարկ–Հուսո Աստղ-2016» ամենամյա անվանակոչման արարողությունը
Հուլիսի 11-ին Ա. Խաչատրյան համերգասրահում կայացավ «Տարվա բժիշկ և տարվա բուժհիմնարկ – Հուսո Աստղ-2016» ամենամյա անվանակոչման արարողությունը, որի ընթացքում մրցանակների արժանացան՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկո-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Տարվա վիրաբույժ օնկոգինեկոլոգ» անվանակոչմանը:
ՎԱՊՄԳԻ տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Բժշկության մեջ ներդրած մեծ ավանդի համար» Հատուկ մրցանակի:
Բժիշկ, ճանապարհորդ, հրապարակախոս, գրող, պոետ հասարակական-քաղաքական գործիչ, Ղարաբաղյան շարժման և ազատամարտի առաջնորդ Զորի Բալայանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է Հատուկ մրցանակի:
Գյումրու բժշկական կենտրոնը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է
«Տարվա մարզային բժշկական կենտրոն» անվանակոչմանը:
Պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության տարվա վիրաբույժ» անվանակոչմանը:
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ, Հերացու անվան ԵՊԲՀ Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, դոցենտ, թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի» նախագահ, «ԿԼԱՆՍԵ» բժշկական ստոմատոլոգիական կենտրոնի հիմնադիր-տնօրեն, Լազար Եսայանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Տարվա ստոմատոլոգ»
անվանակոչմանը:
«Նաիրի» բժշկական կենտրոնի 2-րդ վիրաբուժական բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., Եր. ՊԲՀ – ի վիրաբուժական հիվանդությունների թիվ 3 ամբիոնի դոցենտ Սամվել Զաքարյանըսոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Տարվա վիրաբույժ» անվանակոչմանը:
ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր մանկական ստոմատոլոգ Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական
Համալսարանի Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի վարիչ Հայաստանի օրթոդոնտների ասոցիացիայի նախագահ «Ալֆաստոմ» կլինիկայի հիմնադիր-տնօրեն բժշկական գիտությունների դոկտոր Հրանտ Տեր Պողոսյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Տարվա օրթոդոնտ» անվանակոչմանը:
Ավագյանի անվան բժշկական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի վարիչ, ` Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի ակնաբույժ, միկրովիրաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Տարվա ակնաբույժ» անվանակոչմանը:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի վարիչ, Հայաստանի
Նյարդաբանների ասոցիացիայի և Ալցհեյմերի Ազգային Ասոցիացիայի փոխնախագահ, Եվրոպական Նյարդաբանական Խորհրդի և Ալցհեյմերի Միջազգային Համալսարանի Խորհրդի անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Տարվա նյարդաբան» անվանակոչմանը:
Երևանի վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնի (ԵՎՎԵԿ) տնօրեն, Արմավենի բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Արշակ Միրզոյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Տարվա օրթոպեդ-վնասվածքաբան» անվանակոչմանը:
Արմենիա Հանրապետական բժշկական կենտրոնի ախտորոշիչ կենտրոնը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Նորարարական տեխնոլոգիաների կիրառող տարվա ախտորոշիչ կենտրոն» անվանակոչմանը:
Սրտաբանության ԳՀԻ Ինտերվենցիոն սրտաբանության, կլինիկայի էլեկտրաֆիզիոլոգիայի և ճառագայթային ախտորոշման
բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, սրտաբան առիթմոլոգ Աշոտ Հովհաննիսյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Տարվա սրտաբան» անվանակոչմանը:
Նորք Մարաշ բժշկական կենտրոնի սրտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Գագիկ Հեբոյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Տարվա սրտային վիրաբույժ» անվանակոչմանը:
Հայաստանում մարդու վերարտադրողականության հայկական ասոցացիան սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական
գնահատման արդյունքում արժանացել է «Տարվա արդյունավետ, գիտական, կրթական ծրագրեր իրականցնող ասոցիացիա» անվանակոչմանը:
ԵՊԲՀ-ի նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, ԵՊԲՀ-ի ընդհանուր և էնդովասկուլյար նյարդավիրաբուժության կլինիկայի
ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում
արժանացել է «Տարվա բացառիկ վիրահատություն» անվանակոչմանը:
Ուրոլոգիական կլինիկայի ղեկավար, «Տղամարդու Առողջություն» ՀԿ-ի նախագահ, Երևան քաղաքի գլխավոր ուրոլոգ, ԵՊԲՀ ուրոլոգիայի ամբիոնի դոցենտ Արեն Բաբլումյանըսոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում
արժանացել է «Տարվա ուրոլոգ» անվանակոչմանը:
Ալավերդու ԲԿ ՓԲԸ-ի տնօրեն Ստեփան Մոսինյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Տարվա բուժկազմակերպիչ» անվանակոչմանը:
«Արտ ստոմ» ստոմատոլոգիայի և ատամնային իմպլանտացիայի մասնագիտացված կենտրոնը սոցիոլոգիական հարցումների և
փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Տարվա մարզային ստոմատոլոգիական կենտրոն» անվանակոչմանը:
ԵՊԲՀ-ի Սիմուլյացիոն ուսումնական կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Սուրեն Հովհաննիսյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Բարձրագույն բժշկական կրթության տարվա կազմակերպիչ» անվանակոչմանը:
Շաքարախտային Ոտնաթաթի Հայկական Ասոսցիացիայի հիմնադիր նախագահ, Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի Շաքարախտային ոտնաթաթի վերականգնողական բուժում և անոթային վիրաբուժություն ծառայության վարիչ, Շաքարախտային ոտնաթաթի միջազգային աշխատանքային խմբում Հայաստանի ներկայացուցիչ, Շաքարախտային ոտնաթաթի Եվրոպական ուսուցողական խմբում Հայաստանյան ներկայացուցիչ, անոթային և ընդհանուր վիրաբույժ Նունե Սողոմոնյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Շաքարախտային ոտնաթաթի համախտանիշի» վիրաբուժական բարդությունների կանխարգելման և բուժման գործում ձեռք բերած հաջողությունների համար» անվանակոչմանը:
«Բանալի» ընտանիքի կենտրոնի համահիմնադիր, հոգեբանական գծով տնօրեն, ֆրանսիական վերլուծական դպրոցի հոգեթերապևտ, մանկական հոգեբան Նարինե Իսրայելյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Տարվա մանկական հոգեթերապևտ» անվանակոչմանը:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ճառագայթային ախտորոշման ամբիոնի պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է Հատուկ մրցանակի «Բժիշկ-վետերան» անվանակարգում:
Սպիտակի ԲԿ-ի և Ծաղկահովիտի ԲԿ-ի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արթուր Դունամալյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Տարվա անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ» անվանակոչմանը:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Երևանի Հայ Ամերիկյան «Էրեբունի» պետական
բժշկական քոլեջը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Միջին
մասնագիտական կրթությամբ առողջապահական ոլորտի տարվա որակյալ մասնագետներ պատրաստող» անվանակոչմանը:
Մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սամսոնյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Գինեկոլոգիայի բնագավառում բազմամյա պրակտիկ գործունեության համար» Հատուկ մրցանակի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
49646 դիտում
20:13 29-07-2017
Կայացավ «Տարվա բժիշկ և տարվա բուժհիմնարկ – Հուսո Աստղ - 2017» վեցերորդ ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը
1610 դիտում
20:12 12-07-2016
Մեկնարկում է «Հուսո առագաստ 2016» հեղինակային երգի համահայկական երկրորդ փառատոնը
Այս բաժնից
886 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
778 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
691 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան