211652_close_icon

Հուլիսի 14-ին Ջոն Քերին կայցելի Մոսկվա. քննարկվելու է նաև ԼՂՀ բանակցային գործընթացը

views-count3381 դիտում article-date 23:30 12-07-2016
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հուլիսի 14-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Այս մասին հայտնում է Риа Новости-ն` վկայակոչելով պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբիի հայտարարությունը: Այցի շրջանակներում նախատեսվում են մի շարք հանդիպումներ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Աղբյուրի փոխանցմամբ, քննարկվելու են Սիրիայում հակամարտության կարգավորման ուղիները, ինչպես նաև Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

Նմանատիպ նյութեր