211652_close_icon
views-count83451 դիտում article-date 09:50 13-07-2016

26-ամյա աղջկա արկածները Երևանում. նախկին ոստիկանության աշխատակիցը նրան ուղղորդել է ինքնասպան լինել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 8-ին Երևանում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցների հետ Հաղթանակ կամրջի վրա կանխել էին Երևանի բնակչուհի, 26-ամյա Լաուրա Գյուրջինյանի ինքնասպանության փորձը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լ. Գյուրջինյանը, տեղափոխվել էր ոստիկանության Մաշտոցի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարելուց առաջ Լ. Գյուրջինյանը ահազանգել էր մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և հայտնել, որ ինչ-որ կառույցից դժգոհ է և պատրաստվում է մեկնել Հաղթանակ կամրջի մոտ, այնտեղից ցած նետել իրեն և նա տաքսով ժամանում է իր նշված վայր: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից 1-03, հրշեջ-փրկարարների, ոստիկանության Կենտրոնի բաժնի և նույն բաժնի ՊՊԾ գնդի աշխատակիցները օպերատիվորեն ժամանում են նշված վայր, որտեղ հոգեբան-փրկարարի հետ կարողանում են համոզել այդ աղջկան, ով, ի դեպ, բավականին ագրեսիվ պահվածք է ցուցաբերել նաև իրեն օգնության ձեռք մեկնողների նկատմամբ, որպեսզի չդիմի այդ քայլին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ աղջկան այդ քայլին ուղղորդել է ոստիկանության նախկին մի աշխատակից, ով վերջերս է հեռացվել ոստիկանության համակարգից՝ սուտ մատնության համար: Նրա նկատմամբ մեկ այլ գործով Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, ով փորձում է կատարված դեպքից «չոր դուրս գալ՝ դեմ տալով այս աղջկան», համոզելով նրան, որ նա քննչական մարմնին հայտնի, որ ինքն է եղել ավտոմեքենայի ղեկին: Այս դեպքի հետ կապված ինչ զարգացումներ կընթանան, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը կտեղեկացնի ընթերցողին: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր