211652_close_icon

Ֆրանսիան փակել է իր դեսպանատունն ու հյուպատոսությունը Թուրքիայում

views-count3387 դիտում article-date 16:15 13-07-2016
Փակվել են Անկարայում գտնվող Ֆրանսիայի դեսպանատունն ու Ստամբուլում ֆրանսիական հյուպատոսությունը: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, դիվանագիտական ներկայացուցչությունները փակվել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Դեսպանատան և հյուպատոսության տարածած հայտարարությունների մեջ ասվում է, որ մինչև հուլիսի 13-ը փակ կլինեն, իսկ հետագայի մասին կիրազեկեն: Նշենք, որ հուլիսի 14-ին նշվում է Ֆրանսիայի ազգային օրը և խուսափելու համար հնարավոր ահաբեկչական գործողություններից, ֆրանսիական իշխանությունները կայացրել են այդ որոշումը:

Նմանատիպ նյութեր