211652_close_icon
views-count1596 դիտում article-date 18:41 13-07-2016

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Լիտվայի Հանրապետություն շարունակվում է

Լիտվայի Հանրապետության կատարած այցի շրջանակում հուլիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության Սեյմի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասի և Ազգային անվտանգության ու պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Արթուրաս Պաուլաուսկասի հետ: Քննարկվել են ինչպես պաշտպանական բնագավառում հայ-լիտվական երկկողմ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության` մասնավորապես ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր: Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցելություններ Կաունասում տեղակայված Յոնաս Բասանավիչիուսի անվան ռազմաբժշկական ծառայություն, Դիվիզիայի գեներալ Ստասիս Ռաստիկիսի անվան Լիտվային զինված ուժերի դպրոց և Լիտվայի Մեծ Զորավար Յոնուսաս Ռադվիլայի անվան ուսումնական գունդ:

Նմանատիպ նյութեր