211652_close_icon
views-count5426 դիտում article-date 15:13 14-07-2016

Համատեղ ստուգայցեր Երևանում՝ մեքենաների կայանմանը խոչընդոտող արգելապատնեշների վերացման և այլ ուղղություններով

Վերջին շրջանում մայրաքաղաքում ավելացել էին տնտեսվարողների կողմից փողոցների որոշակի հատվածներում ավտոկայանմանն ապօրինաբար խոչընդոտող մետաղյա արգելապատնեշների տեղադրման դեպքերը: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության, քաղաքապետարանի «Երևանտրանս» ընկերության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուժերով շուրջ 2 շաբաթ է՝ համատեղ ստուգայցեր են կազմակերպվում`անթույլատրելի այս երևույթը մայրաքաղաքում վերացնելու նպատակով: Գործընթացը շարունակական է լինելու: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր