211652_close_icon
views-count1947 դիտում article-date 20:08 25-09-2014

Համատեղ ստուգայցեր` մայրաքաղաքի փողոցներում ավտոմեքենաների անօրինական վաճառքը դադարեցնելու նպատակով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի, առևտրի և սպասարկումների վարչությունների և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացվում են ավտոմեքենաների ապօրինի վաճառքը կանխելունկամ դադարեցնելուն ուղղված միջոցառումներ: Օգոստոսի 20-ից սեպտեմբերի 20-նընկած ժամանակահատվածում մի շարք ճանապարհահատվածներում կայանած ավտոմեքենաների ապակիներից հեռացվել էվաճառքի մասին գրառումներ պարունակող 180 հայտարարություն: Գործընթացին ներգրավված են նաև մայրաքաղաքի վարչական շրջանների առևտրի, սպասարկումների և գովազդի բաժինները: Նույն ժամանակահատվածում մայթերին կայանած մեքենաների մասով Ճանապարհային ոստիկանության կողմից կազմվել է 19 վարչական արձանագրություն: Համատեղ շրջայցերը շարունակական բնույթ կկրեն: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր