211652_close_icon

ԱՄՆ-ն կարող է Սիրիայի հարցով համագործակցություն առաջարկել Ռուսաստանին

views-count1593 դիտում article-date 15:02 14-07-2016
ԱՄՆ-ն մտադիր է սիրիական պատերազմում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համագործակցության պլան առաջարկել, ասված է The Washington Post թերթում հրապարակված փաստաթղթում: Համաձայն այդ փաստաթղթի՝ պլանի նախագիծը ներառում է օդային համատեղ օպերացիաներ ինչպես ԻՊ-ի, այնպես էլ Սիրիայում գործող «ան-Նուսրա ճակատ» ջիհադիստական խմբավորման դեմ, որը սերտորեն համագործակցում է «Ալ-Քաիդա»-ի հետ: Ենթադրվում է, որ համաձայնության դեպքում կստեղծվի կենտրոն, որտեղից ռուս և ամերիկացի հետախույզների տված տվյալների հիման վրա կուղղորդվեն օդային հարվածները: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հրաժարվել է մեկնաբանել այդ փաստաթուղթը, սակայն ամենայն հավանականությամբ նա կքննարկի փաստաթուղթը Մոսկվա կատարելիք այցի շրջանակներում:

Նմանատիպ նյութեր