211652_close_icon
views-count2562 դիտում article-date 12:06 28-04-2016

ՄԱԿ-ը կոչ է արել Ռուսաստանին և ԱՄՆ-ին փրկել Սիրիայի հարցով բանակցությունները

ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստաֆֆան դե Միստուրան դիմել է ամերիկյան ու ռուսաստանյան իշխանություններին, հաղորդում է BBC-ն: Վերջինս խնդրել է փրկել սիրիական հակամարտության հարցով խաղաղ բանակացությունները: Միստուրայի խոսքով՝ փետրվարին հայտարարված հրադադարի ռեժիմը այս պահին գրեթե չի գործում և հրադադարն ամեն պահի կարող է ձախողվել: Այդ առնչությամբ նա առաջարկել է Վաշինգտոնին ու Մոսկվային անհապաղ միջացառումներ ձեռնարկել ամենաբարձր մակարդակով, որոնք թույլ կտան պահպանել հրադադարի ռեժիմը և ակտիվացնել միջսիրիական բանակցությունները:

Նմանատիպ նյութեր