Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հուլիսի 15-ին
1240 թ. — Ալեքսանդր Նևսկին Նևայի ճակատամարտում հաղթանակ տարավ շվեդների նկատմամբ։
1606 թ. — ծնվել է Ռեմբրանդտը, հոլանդացի հայտնի գեղանկարիչ (մահ. 1669 թ.)։
1741 թ. — ռուս ճանապարհորդ Ալեքսեյ Չիրիկովը հասավ Ալյասկա, դառնալով առաջին եվրոպացին, ով ոտք դրեց այնտեղ։
1799 թ. — հայտնաբերվեց Ռոզետայի քարը։
1851 թ. — տեղի ունեցավ աշխարհի ամենամեծ աղյուսե ուղանցույց-կամուրջի` Գյոլչտալբրյուգեի բացումը։
1904 թ. — մահացել է Անտոն Չեխովը, ռուս նշանավոր գրող և դրամատուրգ (ծն. 1860 թ.)։
1909 թ. — ծնվել է Վալտեր Արամյանը, հայ արձակագիր, թարգմանիչ (մահ. 1994 թ.)։
1983 թ. — Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ASALA) ռումբ պայթեցրեց Փարիզի Օրլի օդանավակայանի Թըրքիշ-Էյրլայնս ընկերության գրասենյակի առջև:
2009 թ. — տեղի ունեցավ Կասպյան ավիաուղիների մարդատար ինքնաթիռի վթար, որի հետևանքով մահացավ ինքնաթիռի ողջ անձնակազմը` 168 մարդ։
2011 թ. — Հայաստանը դարձավ 2011 թ. շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն։